Նոր թիրախ Ազարից հետո․ ու՞մ է գնելու Ռեալը

16:19 08.06.2019

«Ռեալում» արդեն իսկ որոշել են, թե ով է լինելու տրանսֆերային նոր թիրախը Էդեն Ազարին գնելուց հետո։ 

Երեկ «արքայական» ակումբը վերջապես ձեռք բերեց 28-ամյա բելգիացուն։ Հիմա մադրիդյան ակումբի ներկայացուցիչները մտածում են նոր աստղային տրանսֆերի մասին։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Ռեալի» հաջորդ թիրախը լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։ 26-ամյա ֆրանսիացուն գնելու մեծագույն ցանկություն ունի «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ 

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Պոգբան պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման Մադրիդ տեղափոխվելու համար։ 

Ավարտված մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 47 հանդիպման, որոնցում 16 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում է կատարել։ 

Share |

Լրահոս

Loading...