Ռոլան Գարոս. Թիմը հինգ սեթում հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ

19:04 08.06.2019

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում ավարտվեց տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: 

Ավստրիացի Դոմինիկ Թիմը հինգ սեթում դժվարին պայքարում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ 6-2, 3-6, 7-5, 5-7, 7-5 հաշվով: Հավելենք, որ հանդիպումը մի քանի անգամ ընդհատվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: 

Եզրափակչում Դոմինիկ Թիմը մրցելու է Ռաֆայել Նադալի հետ: Հավելենք, որ սա նախորդ տարվա Ռոլան Գարոսի եզրափակչի կրկնությունն է: 2018 թվականին Նադալը առավելության էր հասել երեք սեթում՝ նվաճելով կարիերայի 11-րդ տիտղոսը Փարիզում: 

Share |

Լրահոս

Loading...