Էշլի Բարտին կարիերայում առաջին անգամ դարձավ Ռոլան Գարոսի չեմպիոն

20:04 08.06.2019

Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի է չեմպիոնուհին:

Վճռորոշ խաղում ավստրալուհի Էշլի Բարտին 6-1, 6-3 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովայի նկատմամբ:

Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 10 րոպե. այդ ընթացքում Բարտին թույլ է տվել 1 կրկնակի սխալ և իրացրել է 4 բրեյք-փոյնթ՝ 12 հնարավորից, իսկ Մարկետայի ակտիվում գրանցվել է 1 էյս, 3 կրկնակի սխալ, 1 բրեյք:

23-ամյա Բարտիի համար սա կարիերայի՝ հինգերորդ, ընթացիկ մրցաշրջանի երկրորդ տիտղոսն է: Նա առաջին անգամ է հաղթում Grand Slam շարքի մրցաշարի մենախաղում: 2018 թվականին Բարտին ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է զուգախաղում:

Հիշեցնենք, որ վաղը կայանալիք տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցելու են գործող չեմպիոն իսպանացի Ռաֆայելն Նադալն ու ավստրիացի Դոմինիկ Թիմը:

Share |

Լրահոս

Loading...