Չենք հասկանում՝ ինչ կատարվեց. Գրիզմանը՝ Թուրքիայից կրած պարտության մասին

13:37 09.06.2019

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղը, որում աշխարհի գործող չեմպիոնները սենսացիոն պարտություն կրեցին Թուրքիայից 0:2 հաշվով:

«Չենք հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Փորձում էինք այդ մասին խոսել խաղից հետո: Գրեթե ոչ մի շանս չունեցանք: Ամբողջ խաղի ընթացքում ոչ մի հարված չկատարեցինք մրցակցի դարպասին, սխալվեցինք բազում դրվագներում ու վատ տեսք ունեինք»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:

Հիշեցնենք՝ հանդիպման 30-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Կայ Անհանը բացեց հանդիպման հաշիվը։ Տասը րոպե անց Չենգիզ Ունդերը կրկնապատկեց թուրքերի առավելությունը և ձևակերպեց վերջնահաշիվը:

H խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը վաստակած 9 միավորով։ Ֆրանսիան և Իսլանդիան վաստակել են 6 միավոր և կիսում են երկրորդ և երրորդ տեղերը։

Share |

Լրահոս

Loading...