Մխիթարյանի և Ղազարյանի մասնակցությամբ երկու դրվագ, որ հարգանքի է արժանի

11:57 09.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախնտրական փուլում իր առաջին հաղթանակը տոնեց՝ սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Լիխտենշտեյնի դարպասը:

Բացի առաջին հաղթանակն ու վաստակած առաջին երեք միավորը, երեկվա խաղը նշանավորվեց նաև մեր ընտրանու երկու ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի մարդկային դրսևորումներով:

Մխիթարյանը խաղից հետո մոտեցավ դաշտ ներխուժած երկրպագուին, գրկախառնվեց ու լուսանկարվեց նրա հետ՝ մարզադաշտի անվտանգությունն ապահովող կարգադրիչներին հորդորելով թույլ տալ երկրպագուին անարգել լքել խաղադաշտը:

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության

Ինչ վերաբերում է Գևորգ Ղազարյանին, ապա վերջինս իր մարզաշապիկը նվիրեց հայրենիքի պաշտպան Լաերտ Սաղաթելյանին.

Share |

Լրահոս

Loading...