Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր

20:22 09.06.2019

61 կգ ազատոճային Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտում Մարգարյանը մրցեց ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյի հետ և 11-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց։

Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովի նկատմամբ: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը խնդիրներ չէր ունեցալ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրաիլ Ցիկիևի հետ պայքարում՝ 14-2։ Քառորդ եզրափակչում Մարգարյանը 6-4 հաշվով առավելության էր հասել հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթել էր թուրք Համզա Ալաչային։

Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալներ էին նվաճել 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Առաջնությունում իրենց ելույթներն ավարտել են հունահռոմեականները, որոնց արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share |

Լրահոս

Loading...