Դեկու․ Հասկանում էինք՝ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է դառնալու, բայց չէինք պատկերացնում, որ այսքա՜ն

18:52 09.06.2019

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն Ազգերի լիգայի եզրափակիչ՝ Պորտուգալիա-Հոլանդիա խաղից առաջ իր կարծիքն է արտահայտել Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ։

«Կրիշտիանուն երջանիկ է Պորտուգալիայի հավաքականում, ինչը հիանալի երևում է խաղադաշտում։ Նա հավաքականի ավագն ու առաջատարն է։ Երբ Կրիշտիանուն նշեց նորամուտը Պորտուգալիայի հավաքականում, մենք հասկանում էինք, որ նա մեծագույն ֆուտբոլիստ է դառնալու, բայց չէինք պատկերացնում, որ այսքա՜ն։

Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստներից է։ Նա տարիներ շարունակ կարողանում է պահպանել բարձր մակարդակը։ Նման ձևով խաղում են միայն առանձնահատուկները»,- Դեկուի խոսքը մեջբերել է A Bola-ն։

Պորտուգալիա-Հոլանդիա եզրափակիչը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Share |

Լրահոս

Loading...