Մեր մրցակիցները․ Իտալիան խոշոր հաշվով հաղթեց Հունաստանին․ ֆինները անակնկալ մատուցեցին (տեսանյութ)

00:44 09.06.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի երրորդ տուրում իրենց հանդիպումները անցկացրին նաև մեր ազգային հավաքականի մրցակիցները։ 

Ֆինլանդիա - Բոսնիա և Հերցեգովինա 2-0

Ֆինլանդիայի ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ որակավորման փուլում։ Մարկու Կաներվայի թիմը անակնկալ մատուցեց։ Սեփական հարկի տակ ֆինները 2-0 հաշվով առավելության հասան Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկին։ 

Հունաստան - Իտալիա 0-3

Խմբի կենտրոնական խաղում իտալացիները Աթենքում հյուրընկալվել էին Հունաստանի ընտրանուն։ Ռոբերտո Մանչինիի թիմը ապացուցում է, որ խմբի բացահայտ ֆավորիտն է։ Նիկոլո Բարելայի, Լորենցո Ինսինյեի և Լեոնարդո Բոնուչիի գոլերի շնորհիվ Իտալիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով։ 

Մրցաշարային աղյուսակը երեք տուրից հետո

1․ Իտալիա - 9 միավոր
2․ Ֆինլանդիա - 6 միավոր
3․ Հունաստան - 4 միավոր
4․ Բոսնիա - 4 միավոր
5․ Հայաստան - 3 միավոր
6․ Լիխտենշտեյն - 0 միավոր

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսի 11-ին Աթենքում հյուրընկալվելու է Հունաստանի հավաքականին։ 

Share |

Լրահոս

Loading...