Մբապեն Թուրքիայի դեմ խաղում անձնական հակառեկորդ է սահմանել

19:28 09.06.2019

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականն արտագնա խաղում պարտվեց Թուրքիային։

Կոնյայի «Կոնյա Բյուկշեխիր» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով։ Opta վիճակագրական կայքը հաղորդում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այդ խաղում անձնական հակառեկորդ է սահմանել։

20-ամյա ֆուտբոլիսը Թուրքիայի դեմ խաղում 22 անգամ կորցրել է գնդակը, ինչն ազգային ընտրանու կազմում հանդես գալու պահից (2017 թվական) ի վեր վատագույն ցուցանիշն է։

Նշենք, որ այս հաղթանակից հետո Թուրքիան ունի 9 միավոր և գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ֆրանսիան 6 միավորով երկրորդ տեղում է և Իսլանդիային գերազանցում է միայն լրացուցիչ ցուցանիշներով։

Share |

Լրահոս

Loading...