Գրունտի արքան անկասելի էր նաև այս անգամ․ Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ռոլան Գարոսում

20:17 09.06.2019

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը ավարտված է։

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչ խաղով ավարտվեց տարվա երկրորդ Grand Slam-ը։ 

«Գրունտի արքան»՝ Ռաֆայել Նադալը շարունակում է իր աներևակայելի հաղթարշավը Փարիզի կորտերում։ Եզրափակչում 33-ամյա իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով չորս սեթում առավելության հասավ Դոմինիկ Տիմի նկատմամբ։ Ռաֆան 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»։ Մեծ սաղավարտի մրցաշարերում իր հաղթանակների քանակը Նադալը հասցրեց 18-ի։ Ռոջեր Ֆեդերերին նա արդեն զիջում է ընդամենը 2 Grand Slam-ով։ 

Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսում» հաղթող է ճանաչվել նաև 2005, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2017, 2018 թվականներին։ 

Տարվա հաջորդ Մեծ սաղավարտի մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում։ Հուլիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ուժեղագույն թենիսիստները պայքարելու են Ուիմբլդոնի գավաթը նվաճելու համար։ 

 

Share |

Լրահոս

Loading...