Իգուայինը կարող է տեղափոխվել Ռոմա

16:22 10.06.2019

Իտալական «Ռոման» հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Գոնսալու Իգուայինի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:

«Գայլերն» Իգուայինին տեսնում են որպես Էդին Ջեկոյին փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտեր»:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, իսկ վարձակալությունը «Չելիսում»՝ հունիսի 30-ին:

Ավելացնենք, որ արգենտինացին Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուց առաջ հանդես է եկել «Միլանում» և «Նապոլիում»: 

Share |

Լրահոս

Loading...