Հունաստան-Հայաստան. հայտնի է մրցավարական անձնակազմը

12:44 10.06.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):

Հանդիպումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կկայանա հունիսի 11-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Share |

Լրահոս

Loading...