Հունաստան-Հայաստան. հայ երկրպագուների համար նախատեսված տոմսերը 20 եվրո արժեն

16:06 10.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացվել են Աթենքի Օլիմպիական մարզադաշտի 19-րդ և 21-րդ սեկցիաները Եվրո-2020-ի նախընտրական փուլի` Հունաստան-Հայաստան խաղի համար:

Տոմսերի արժեքն է 20 եվրո:

Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով՝ անցնելով հետևյալ հղումով, գրանցվելով և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը:

Հիշեցնենք` Հունաստան-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը` հունիսի 11-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս

Loading...