Պոգբան համաձայնել է տեղափոխվել Յուվենտուս

13:34 10.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», հայտնում է Corriere dello Sport-ը:

Իտալական ակումբի համար գլխավոր խնդիրը կարող է դառնալ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պահպանումը. Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար նրանք պետք է մի քանի ֆուտբոլիստի վաճառեն:

Այլընտրանքային տարբերակ է համարում գործարքում իրենց ֆուտբոլիստներից մեկին ընդգրկելը. հաղորդվում էր Ալեքս Սանդրոյի, Դուգլաս Կոստայի կամ Պաուլո Դիբալայի` Մանչեսթեր տեղափոխության հավանականության մասին:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականի ամռանը:

Տրանսֆերի արժեքը կազմել է 105 մլն եվրո: Ավարտված մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանն ԱՊԼ-ի 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիացիների հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը Էդեն Ազարի տրանսֆերից հետո:

Share |

Լրահոս

Loading...