ՄՅՈւ-ն հրաժարվել է Լուկակուին փոխանակել Պերիշիչի հետ հավելավճարով

16:43 10.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ինտերի» առաջարկը հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:

ՄՅՈւ-ն ցանկանում է 26-ամյա ֆուտբոլիստի համար 70 մլն եվրո ստանալ: Իտալական ակումբը պատրաստ է եղել գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Իվան Պերիշիչին` գումարը նվազեցնելու համար:

Սակայն, «Յունայթեդը» մերժել է այս առաջարկը, քանի որ այլևս հետաքրքրված չէ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով:

Ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը միլանցիների կազմում 45 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստին 30 մլն եվրո է գնահատում:

Share |

Լրահոս

Loading...