Կարագեր. Վան Դեյկը լավագույններից է աշխարհում, բայց Ոսկե գնդակը կստանա Մեսսին

15:37 10.06.2019

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Ոսկե գնդակի հավակնորդների մասին:

«Ես տեսել եմ, որ բուքմեյքերների մոտ Վան Դեյկը ֆավորիտ է համարվում: Ամեն դեպքում, կարծում եմ, մրցանակը բաժին կհասնի Մեսսիին:

Կենտրոնական պաշտպանները հազվադեպ են արժանանում այս մրցանակին: 2006 թվականին Կանավարոն այն ստացավ Աշխարհի առաջնությունը հաղթելու համար:

Վիրջիլի խաղը մրցաշրջանի ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել: Նա հիանալի խաղ է ցուցադրել յուրաքանչյուր հանդիպմանը, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հոլանդացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Նախկինում անընդհատ նշում էին Ռամոսին ու Պիկեին, քանի որ նրանք տիտղոսներ էին նվաճում իրենց հավաքականի հետ: Փաստ չէ, որ նրանք Վան Դեյկից լավ էին հանդես գալիս: Հենց այդ պատճառով Վիրջիլը պետք է տխրի Ազգերի լիգայում չհաղթելու համար: Այո՛, դա աշխարհի առաջնությունը չէ, բայց այնուամենայնիվ տիտղոս է իր և հավաքականի համար, - նշել է անգլիացի նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք` Ազգերի լիգայի եզրափակչում Վան Դեյկը Հոլանդիայի հավաքականի կազմում նվազագույն հաշվով պարտվել է Պորտուգալիային:

Share |

Լրահոս

Loading...