Ազգերի լիգա. փլեյ-օֆֆի խորհրդանշական հավաքականը

15:55 10.06.2019

Ազգերի լիգայի մամուլի քարտուղարությունը հրապարակել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի խորհրդանշական հավաքականը: Թիմում մրցաշարի դափնեկիր Պորտուգալիայի հավաքականից 4 ներկայացուցիչ կա, ինչպես նաև 4 խաղացող Հոլանդիայից, որը պարտվեցին եզրափակչում:

Այդուհանդերձ, խորհրդանշական հավաքականում տեղ չի գտնվել արծաթե մեդալակիրների ավագ և պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար:

Փլեյ-օֆֆ-ի խորհրդանշական հավաքականն այս տեսքն ունի`

Ջորդան Պիկֆորդ (Անգլիա), Քևին Մբաբու (Շվեյցարիա), Մաթեյս դե Լիգտ (Հոլանդիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Ռաֆայել Գերեյրու (Պորտուգալիա), Ֆրենկի դե Յոնգ, Մարտեն դե Ռոն  (երկուսն էլ`Հոլանդիա), Բերնարդու Սիլվա, Կրիշտիանու Ռոնալդու (երկուսն էլ` Պորտուգալիա), Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա):

Հիշեցնենք` Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կայացավ Պորտուգալիայում: Եզրափակիչ խաղում, որը կայացավ երեկ` հունիսի 9-ին, Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, տանտերերը 1:0 հաշվով հաղթեցին Հոլանդիային: Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Գոնսալու Գուեդեշը:

Իսկ երրորդ տեղի համար խաղում Անգլիան հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...