Ազգերի լիգայի եզրափակչից հետո Ռոնալդուն դե Լիգտին խնդրել է տեղափոխվել Յուվենտուս

10:50 10.06.2019

Հոլանդիայի հավաքականի և «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը խոստովանել է, որ Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի եզրափակչից հետո իրեն խնդրել է տեղափոխվել թուրինյան ակումբ.

«Ռոնալդուն ինձ խնդրեց տեղափոխվել «Յուվենտուս»: Ես փոքր-ինչ զարմացած էի, այդ իսկ պատճառով սկսեցի ծիծաղել: Սկզբում ես նրան չհասկացա: Հիմա ես մեկնում եմ արձակուրդ և կմտածեմ, թե ինչն է ինձ համար ավելի լավ, ինչից հետո որոշում կկայացնեմ:

Ինձ նման երիտասարդ ֆուտբոլիստի համար, կարևոր է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ ես մշտական խաղաժամանակ կստանամ»,- դե Լիգտի խոսքերն է փոխանցում NOS.nl-ը:

Հոլանդիայի հավաքականն Ազգերի լիգայի եզրափակիչ էր դուրս եկել` կիսաեզրափակչում հաղթելով Անգլիային 3:1 հաշվով: Ռոնալդ Կումանի սաները, սակայն, եզրափակչում նվազագույն հաշվով պարտվեցին Պորտուգալիային:

Share |

Լրահոս

Loading...