Չարենցավանի մարզադաշտն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Վան ՖԱ-ին

13:12 10.06.2019

Չարենցավան համայնքի ավագանու որոշմամբ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Վան» ֆուտբոլային ակումբին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

Այս մասին հայտնում է նորաստեղծ ակումբի մամուլի քարտուղարությունը:

Համայնքի ավագանին, մասնավորապես, որոշել է Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող 3.8հա ընդհանուր մակերեսով հողամասը` ներառյալ մարզադաշտը և 3617.2 քառ.մ ընդհանուր մակերեսով մարզադահլիճը` շենք շինություններով (հանդերձարաններ և տրիբունաներ), այսուհետ` Անշարժ գույք) 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վան» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

Նշվում է նաև, որ առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել 3-րդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։

Ավագանու բոլոր 11 անդամները կողմ են քվեարկել այս որոշմանը:

Հիշեցնենք` Չարենցավանը ներկայացնող ակումբը 2019/20 մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Ակումբի փոխնախագահն ու թիմի գլխավոր մարզիչը կլինի Կարեն Բարսեղյանը:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...