Ռեալի ֆիզպատրաստության մարզիչը հեռանում է

20:07 10.06.2019

Մադրիդի «Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը հեռանում է ակումբից։ Այս մասին է հայտնում Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ֆիզպատրաստության մարզիչը գալիք մի քանի ժամվա ընթացքում միանալու է Միլանի «Ինտերի» մարզչական շտաբին։ Հիշեցնենք, որ «ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչը իտալացի Անտոնիո Կոնտեն է։ 

Պինտուսին «Ռեալ» էր բերել Զիդանը 2016 թվականին։ Վերջինիս հեռանալուց հետո իտալացի մասնագետը մնացել էր «սերուցքայինների» համակարգում, սակայն Խուլեն Լոպետեգիի մարզչական աշխատանքի շրջանում նա առաջին թիմում չէր։ Սանտիագո Սոլարիի կողմից թիմը գլխավորելուց հետո Պինտուսը վերադարձավ առաջին թիմ։ 

Marca-ի փոխանցմամբ՝ Զիդանին դուր չի եկել այն փաստը, որ իտալացի մասնագետը չի հեռացել իր հետ միասին 2018-ի մայիսին, այլ մնացել է թիմի համակարգում։ 

 

Share |

Լրահոս

Loading...