Հայկ Իշխանյան. Շատ լուրջ ենք տրամադրված. սպասում ենք լավ խաղի

14:30 10.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 11-ին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում կհյուրընկալվի Հունաստանի ազգային ընտրանուն: Թիմերն ընդգրկված են J խմբում:

Վաղվա խաղից առաջ Մեր հավաքականի ֆուտբոլիստներն Աթենքում պատասխանել են լրագրողների հարցերին.

Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Հայկ Իշխանյանը լավ է տրամադրված առաջիկա խաղից առաջ.

«Լիխտենշտեյնի հետ խաղից հետո սպասելիքները շատ մեծ են: Շատ լուրջ ենք տրամադրված. սպասում ենք լավ խաղի:

Մրցակիցը լուրջ թիմ է, չնայած նախորդ խաղում պարտվեց Իտալիային: Ուսումնասիրելով մրցակցին ու մարզիչների կողմից ցուցումներ ստանալով՝ կկարողանանք լավ պատրաստվել խաղին:

Հասցրել ենք վերականգնվել, երկու օր արդեն անցել է Լիխտենշտեյնի հետ խաղից: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի լավ վիճակով ներկայանանք հանդիպմանը:

Յուրաքանչյուր մարզիչ և ֆուտբոլիստ օր օրի փոխվում է, աշխատանքի մեջ փոփոխություններ է կատարում ու դա բոլորս էլ տեսնում ենք: Ամեն ինչ լավ է լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրենց սխալներից օգտվենք ու հասնենք հաջողության»,-ասաց Իշխանյանը:

Share |

Լրահոս

Loading...