Հարցում․ Ինչպե՞ս կավարտվի Հունաստան - Հայաստան հանդիպումը

22:19 10.06.2019

Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրի հանդիպումը՝ մրցելով Հունաստանի ընտրանու հետ։ 

Հանդիպմանն ընդառաջ Armsport-ը իր ընթերցողներին առաջարկում է կանխատեսել առաջիկա հանդիպման ելքը՝ մասնակցելով կայքի աջ հատվածում գտնվող հարցմանը։ 

Հավելենք, որ հավաքականի նախորդ՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի հարցման արդյունքներով քվեարկողների 71,6 տոկոսը (855 ձայն) ճիշտ էին գուշակել խաղի ելքը (Կհաղթի Հայաստանը)։ Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակին հավատացել էին 244 ընթերցողներ (20,4%), դե իսկ ահա ոչ-ոքի արդյունքը ստացել էր 95 ձայն (8%): 

Հունաստան - Հայաստան հանդիպումը կայանալու է երեքշաբթի երեկոյան և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։ 

 

Share |

Լրահոս

Loading...