ՊՍԺ-ն 67,5 միլիոն եվրո է առաջարկել Դե Խեայի համար․ վերջինս ունի հստակ որոշում

23:50 10.06.2019

ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով։ 

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, փարիզյան ակումբը արդեն իսկ 67,5 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդին» իսպանացի դարպասապահի տրանսֆերը գնելու համար։ Ակումբը պատրաստ է գնալ այս գործարքին՝ ստացած գումարից 22 միլիոն եվրո տալով Դե Խեային, որպեսզի վերջինս համաձայնվի թիմից հեռանալուն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈւ-ում վախենում են, որ Դե Խեան կհեռանա թիմից հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով, ինչը լուրջ ֆինանսական հարված կլինի «կարմիր սատանաների» համար։ 

Հաղորդվում է, որ 28-ամյա դարպասապահը, չնայած ՊՍԺ-ի առաջարկին, մտադիր չէ հեռանալ «Յունայթեդից»։ Դե Խեան նախատեսում է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մանչեսթերում։ 

Ավարտված մրցաշրջանում Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 48 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ սեփական դարպասը ընդունելով 63 գնդակ։ 

Share |

Լրահոս

Loading...