Դեշամը բացեիբաց հայտարարել է ֆուտբոլիստներից մեկի՝ Ռեալ տեղափոխության մասին

21:08 10.06.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրի Անդորրայի դեմ խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Ֆերլան Մենդին տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։ 

«Երկու տարի առաջ նա խաղում էր Լիգա 2-ում, իսկ հիմա նա խաղալու է «Ռեալի» կազմում։ Նրա առաջընթացը ուղղակի զարմանալի արագությամբ է ընթանում»,-աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մենդին չորեքշաբթի օրը երկրորդ անգամ բուժզննում է անցնելու։ 24-ամյա ֆրանսիացին ազդրի հետ կապված որոշակի մտահոգություններ ունի։ Մենդին ցանկանում է հաղթահարել վնասվածքի առկայությունը և նոր միայն դրանից հետո միանալ «արքայական» ակումբին։ 

ՀԻշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» արդեն իսկ հասցրել է ձեռք բերել Էդեր Միլիտաոյին, Լուկա Յովիչին և Էդեն Ազարին։  

Ֆերլան Մենդին հանդես է գալիս «Լիոնի» կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...