Պետ Նեվինը՝ Ազարին․ Ռեալում հնարավոր է՝ շատ բարդ լինի առաջիկա մի քանի տարում

19:10 10.06.2019

«Չելսիի» նախկին հարձակվող Պետ Նևինը շնորհավորել է Էդեն Ազարին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել «Չելսիում» անցկացրած տարիների համար, ինչպես նաև մի քանի խորհուրդներ է տվել նոր ակումբում հանդես գալու համար։ 

«Նա իր կարիերայից 7 տարիներ նվիրեց այս ակումբին։ Սա ֆանտաստիկ ժամանակաշրջան էր։ Ազարը «Չելսիի» բորոլ ժամանակների լավագույն երեք-չորս ֆուտբոլիստներից մեկն է։ Հաջողություն եմ մաղթում նրան իր նոր արկածներում։ Նա վաստակել է դա։

Թերևս ոչ մի ֆուտբոլիստ «Չելսիում» այդքան խաբկերի չի դիմել, ինչքան Ազարը։ Նա տեխնիկապես շատ զարգացած է։

«Ռեալ» տեղափոխվելու կապակցությամբ միայն մեկ բան կասեմ․ երբեմն խոտը ավելի կանաչ չի լինում։ «Ռեալում» հնարավոր է շատ բարդ լինի առաջիկա մի քանի տարում»,-շոտլանդացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «արքայական» ակումբը պաշտոնապես հայտարարեց 28-ամյա բելգիացուն գնելու մասին։ Ազարի տրանսֆերի համար «Ռեալը» 100 միլիոն եվրո է վճարել «Չելսիին»։ 

Share |

Լրահոս

Loading...