Յան Օբլակը ցանկանում է հեռանալ Աթլետիկոյից

19:31 10.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը ցանկություն է հայտնել հեռանալ ներկայիս ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, Օբլակը պատրաստ է լքել «Աթլետիկոն» հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու։ Բացի մանչեսթերյան ակումբից 26-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Պարի Սեն Ժերմենը», սակայն ինքը՝ Օբլակն ավելի հակված է Անգլիա տեղափոխվելուն։ 

Օբլակի մոտ հեռանալու ցանկություն առաջացել է մի քանի առանցքային ֆուտբոլիստների «Աթլետիկոն» լքելուց հետո։ Հիշեցնենք, որ թիմից հեռացել են Դիեգո Գոդինը, Խուանֆրանը, Լուիս Ֆելիպեն, Անտուան Գրիզմանը և Լուկաս Ֆրանսուա Էրնանդեսը։ Վերջինս կարիերան շարունակելու է «Բավարիայի» կազմում։ Մյուսների նոր ակումբների անունները դեռևս հայտնի չեն։ 

Յան Օբլակը վերջին 4 տարիների ընթացքում ճանաչվել է Լա լիգայի լավագույն դարպասապահ։ Նա հանդես է գալիս մադրիդյան ակումբի կազմում 2014 թվականից։  

Share |

Լրահոս

Loading...