Լյորիսը հայտնվել է ԱՊԼ-ի մեկ այլ ակումբի թիրախում

18:12 10.06.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը հայտնվել է Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի տրանսֆերային թիրախում։ Այս մասին է հայտնում բրիտանական The Sun պարբերականը։ 

Աղբյուրի պնդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մտնել պայքարի մեջ 32-ամյա դարպասապահին գնելու համար, եթե Դավիդ Դե Խեան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից։ Իսպանացի դարպասապահի անունը վերջին շրջանում մեծապես կապվում է ՊՍԺ-ի հետ, որտեղ էլ որ Դե Խեան կարող է շարունակել մրցելույթները։ Այդ պարագայում ՄՅՈւ-ն մտադիր է ջանքեր գործադրել 2018 թվականի աշխարհի չեմպիոնին գնելու համար։ 

Նշենք, որ բացի Լյորիսից, «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային տեսադաշտում է նաև «Էվերթոնի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։ 

Ուգո  Լյորիսը հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում 2012 թվականից։ Մինչ այդ նա հանդես էր գալիս «Լիոնի» կազմում։ Ուգո Լյորիսը Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն է։ 

 

Share |

Լրահոս

Loading...