Ասես Iphone-ը Nokia-ի լիցքավորիչով լիցքավորես․ Լինդեգորը՝ Մոյեսի՝ ՄՅՈւ-ն գլխավորելու մասին

18:39 10.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Անդերս Լինդեգորը կարծիք է հայտնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմում տիրող վիճակի, ինչպես նաև այս ընթացքում աշխատած մարզիչների աշխատանքի մասին։ 

«Բոլորը ցնցված էին Ֆերգյուսոնի հեռանալուց հետո։ Կարծում եմ՝ նրանից հետո այն ֆուտբոլիստները, ովքեր խաղացել էին նրա ենթակայության տակ ընկել էին անեծքի մեջ, ու ոչինչ չէր ստացվում։ Լինել Սըր Ալեքսի թիմում երազանք էր ցանկացած ֆուտբոլիստի համար։ Իր կառուցած թիմը միշտ որպես իդեալ կմնա ինձ համար։Անեծքը կայանում էր նրանում, որ Սըր Ալեքսի ենթակայության տակ խաղալուց հետո դու միշտ փորձելու ես համեմատական եզրեր գտնել ներկայի և անցյալի մեջ, բայց դժվար թե կարողանաս հին օրերի էմոցիաները ստանալ առանց նրա։

Մո՞յեսը։ Նրա աշխատանքի տարիներին այնպիսի տպավորություն էր, ասես Iphone-ը Nokia-ի լիցքավորիչով լիցքավորես։ Թիմի մարտկոցը կամաց-կամաց լիցքաթափվեց»,-Լինդեգորի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Իր եզրափակիչ տարում շոտլանդացի մասնագետը «կարմիր սատանաների» հետ հռչակվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող։ 

Նրա հեռանալուց հետո ՄՅՈւ-ն նվաճել է Անգլիայի գավաթը, սուպերգավաթը, իսկ 2017 թվականին էլ հաղթել է Եվրոպա լիգայի խաղարկությունում։ 

Share |

Լրահոս

Loading...