Նադալը Ուիմբլդոնից առաջ հանդես չի գա խոտածածկ առաջնությունում

15:18 10.06.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուիմբլդոնից առաջ հանդես գալ խոտածածկ առաջնությունում:

«Անցած տարի Ուիմբլդոնը շատ հաջող ստացվեց ինձ համար: Ես մեկ քայլ հետ մնացի տիտղոսից: Սիրում եմ խաղալ խոտածածկի վրա, բայց հիմա նախկինի պես չեմ կարող հանդես գալ 8-9 շաբաթ անընդմեջ:

Այդ պատճառով չեմ պլանավորում մասնակցել Ուիմբլդոնից առաջ կայանալիք առաջնություններրին: Անցած տարի ինձ գրեթե հաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Ես կարող եմ մրցակցել ուժեղագույնների հետ: Ինչու՞ փոխել որևէ բան»,- ասել է աշխարհի երկրորդ ռակետը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում Ռաֆայել Նադալը հաղթանակ տարավ Դոմինիկ Տիմի նկատմամբ 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...