Նապոլին հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով

14:00 10.06.2019

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով՝ հայտնում է Calcio Mercato-ն:

Ֆուտբոլիստին ցանկանում է գնել նեապոլիտանցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Ըստ տեղեկությունների՝ իտալացի մարզիչն արդեն համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ վերջին երկու մրցաշրջանը կոլումբիացին հանդես է եկել «Բավարիայի» կազմում, ուր վարձավճարով տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալից»:

Share |

Լրահոս

Loading...