Նեյմարի դեմ ապացույցներ պարունակող պլանշետի գողություն. մոդելի նոր հայտարարությունը

13:02 10.06.2019

Բրազիլացի մոդել Նաջիլ Տրինդադի փաստաբանը պատրաստ է հրաժարվել վերջինիս հետ համագործակցությունից, եթե բավարար ապացույցներ չստանա ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դեմ, հայտնում AS-ը:

Փաստաբանը ցանկացել է դիտել 7 րոպեանոց տեսահոլովակը, որտեղ, ենթադրաբար ապացուցվում է բրազիլացու մեղավորությունը: Սակայն մոդելը հայտարարել է պլանշետի կորստի մասին, որտեղ պահվում էր տեսանյութը:

Այս ամենի հետ մեկտեղ, բնակարանի սեփականատերերը, որտեղից անհետացել է պլանշետը, հերքում են գողության փաստը:

Նախկինում Նաջիլ Տրինդադը կիսվել էր փարիզյան հյուրանոցներից մեկում Նեյմարի հետ անցկացրած գիշերվա մանրամասնություններով: Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը հարվածել է իրեն և կոպիտ վարվել: Հետագայում մոդելը Նեյմարին նաև թմրամոլ է անվանել:

Share |

Լրահոս

Loading...