Յունայթեդը հրաժարվել է բանակցություններ վարել Ռեալի հետ Պոգբայի տրանսֆերի շուրջ

23:09 10.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը», կարծես թե, մտադիր չէ վաճառել Պոլ Պոգբային։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «կարմիր սատանաները» հրաժարվել են բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ՝ հայտարարելով, որ Պոգբան չի վաճառվում։ 

«Արքայական» ակումբում հույս ունեն, որ տրանսֆերը կկայանա այն պարագայում, եթե ինքը՝ Պոգբան հայտնի ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։ Հակառակ դեպքում կողմերը դժվար թե համաձայնության հասնեն։ 

Հաղորդվում է, որ Պոգբային Մադրիդում ցանկանում է տեսնել անձամբ Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, որ հավանում է Պոգբայի ցուցադրած խաղը։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ևս հայտարարել էր, որ «Ռեալի» պես ակումբում խաղալը երազանք է ցանկացած ֆուտբոլիստի համար։ 

Share |

Լրահոս

Loading...