Պետրոս Ավետիսյան. Գիտենք, որ չի կարելի երկրպագուներին հիասթափեցնել

14:47 10.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է Աթենքում:

Հունիսի 11-ին մեր ընտրանին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում հանդիպելու է Հունաստանի ազգային հավաքականին: Հանդիպումը մեկնարկելու է ժամը 22-45-ին:

Այսօր կայացած լրագրողների հետ հանդիպմանը մեր հարցերին է պատասխանել նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը.

«Միշտ փորձում եմ հեռահար հարվածներ կատարել, երբ հարմար պահ է լինում: Լիխտենշտեյնի հետ խաղում նման պահ չստացվեց, սակայն հնարավորության դեպքում, անպայման, փորձում եմ:

Լիխտենշտեյնի հետ խաղում առաջին անգամ մեկնարկային կազմում էի: Մի փոքր լարվածություն կար, սակայն ընթացքում ամեն ինչ անցավ:

Նախորդ խաղում վստահ հաղթանակ տարանք: Սակայն այդ հանդիպումն արդեն անցյալում է: Պետք է սխալները հիշենք, հետևություններ անենք և լավ պատրաստվենք Հունաստանի հետ խաղին: Միայն մեր միասնության և լավագույն խաղը ցուցադրելու շոնրհիվ կարող ենք հասնել հաջողության:

Այն էներգիան, որ գալիս է տրիբունաներից կարևոր է մեզ համար: Մենք գիտենք, որ Երևանից ու տարբեր քաղաքներից երկրպագուներ են գալու: Գիտենք, որ չի կարելի նրանց հիասթափեցնել:

Լիխտենշտեյնի հետ հաղթանակը հավատ ներշնչեց թիմին: Շատ լավ մթնոլորտ է ու հավատում ենք, որ կարող ենք հասնել հաջողության»,-ասաց Ավետիսյանը:

 

Share |

Լրահոս

Loading...