AS. Զիդանի և Պերեսի միջև տարաձայնություններ կան

11:17 10.06.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև տարաձայնություններ կան կապված Վինիսիուս Ժունիորի և Բրաիմ Դիասի ապագայի հետ:

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Զիդանը դեմ չէ Ժունիորին վարձակալությամբ տալ այլ ակումբի, որպեսզի ֆուտբոլիստը ավելի շատ խաղային պրակտիկա ունենա: Պերեսն էլ իր հերթին պնդում է, որ ֆուտբոլիստը մնա «Ռեալում»: Մարկետինգային տեսանկյունից բրազիլացին կարևոր դեր ունի ակումբում, քանի որ հնարավոր է դառնա ՖԻՖԱ-20-ի գլխավոր դեմքերից մեկը:

Դիասի պարագայում ստեղծվել է հակառակ իրավիճակը: «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին վարձակալությամբ տալ այլ ակումբի, մինչդեռ ֆրանսիացի մարզիչը վստահում է 19-ամյա իսպանացուն և ցանկանում է պահել ակումբում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Ժունիորը մասնակցել է 18 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, իսկ Դիասը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...