Սկանդալ. Բեշիքթաշի Մ16 ֆուտոլիստները Հունաստանի մրցաշարին մարմնավաճառների են հրավիրել հյուրանոց

10:41 11.06.2019

Գարնանը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի Մ16 տարեկանների ֆուտբոլիստները Հունաստանում մասնակցել են Cup of Rhodes Knights 2019 մրցաշարին: Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով, «Պանատինայկոսի» հետ խաղի նախորդ գիշերը ֆուտբոլիստներից մի քանիսը մարմնավաճառների են հրավիրել անմիջապես հյուրանոց, որտեղ հանգրվանել է թիմը:

Բայց ամենահետաքրքիրը տեղի է ունեցել առավոտյան: Գուցե` «Բեշիքթաշից» որևէ մեկը չտեսներ մարմնավաճառներին հյուրանոցում, բայց ֆուտբոլիստները որոշել են նրանց հրավիրել թիմային նախաճաշին:

Այնտեղ էլ կանանց նկատել են մարզիչներն ու մյուս խաղացողներրի ծնողներն, ովքեր այդ պահին այնտեղ են եղել:

«Մենք բոլորս շոկի մեջ էինք: Սա փչացնում է ֆուտբոլի իմիջը, սա կարգապահության խախտում է»,- ասել է ծնողներից մեկը, գրում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստներն, ովքեր ներգրավված են եղել սկանդալային միջադեպում, հեռացվել են «Բեշիքթաշի» մարզումներից և խաղերից: Բայց ակումբի մամուլի քարտուղարությունից հերքել են այս տեղեկությունը.

«Մենք լսել ենք այդ սկանդալի մասին: Բայց ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացված է ԶԼՄ-ներում: Մեր Մ16 տարեկանների թիմը 40 օր առաջ էր Ռոդոսում: Ֆուտբոլիստներից մեկն իր ընկերուհուն հրավիրել է հյուրանոց, բայց մարզիչները տեսել ու անմիջապես արձագանքել են: Այդ խաղացողը հեռացվել է կազմից: Մամուլում ամեն ինչ ուռճացվում է»,- հայտարարել են ակումբի մամուլի քարտուղարությունից:

Նշենք` «Բեշիքթաշի» Մ16 թիմի ֆուտբոլիստները 2:1 հաշվով հաղթել են «Պանատինայկոսին»:

Share |

Լրահոս

Loading...