Հայերի հետ կխաղանք իսկական հունական ոգով. իտալացիների դեմ այն բացակայում էր. Հունաստանի հավաքականի մարզիչ

11:32 11.06.2019

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը Եվրո-2020-ի նախընտրական փուլում Հայաստանի հետ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով, փոխանցում է agonasport.com-ը:

Իտալիայից կրած պարտության մասին

«Շաբաթ օրը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Քննարկել ենք այդ խաղը: Կարծում եմ` ֆուտբոլիստներին քննադատելն արդար չէ: Մարզիչն է պատասխանատու: Երբ նրանք լավ են խաղում, գովասանքի են արժանի: Ինձ համար կարևոր չէ, թե դուք ինձ ինչ եք ասում, բայց իմ ֆուտբոլիստների մասին ասվածներն ինձ մտահոգում են:

Հիմա պետք է առաջ շարժվենք` ավելի ուժեղացած: Չնայած այդ խաղին, ես մեծ վստահություն ունեմ իմ ֆուտբոլիստների հանդեպ: Հայաստանի հետ խաղում պետք է երեք միավոր վաստակենք»:

Մխիթարյանի դեմ խաղալու մասին

«Մենք կենտրոնացած ենք մրցակցի վրա ամբողջապես, ոչ միայն առանձին խաղացողի վրա: Իհարկե, նրանց խաղացողներից ոմանց ավելի մանրամասն ենք ուսումնասիրել, բայց մենք կենտրոնացած ենք ամբողջ թիմի դեմ խաղալու վրա, ոչ` առանձին խաղացողի»:

Խմբում շանսերի մասին 

«Մենք, իհարկե, հիասթափված ենք, որ երկրպագուները, այն մարդիկ, ովքեր մեզ հավատում էին, գլխիկոր հեռացան մարզադաշտից Իտալիայի հետ խաղում: Այդուհանդերձ, դեռ 7 խաղ ունենք անցկացնելու. 21 միավոր վաստակելու հնարավորություն դեռ ունենք: Ցանկանում ենք հաղթել: Հայաստանի հետ կխաղանք իսկական հունական ոգով, ինչը բացակայում էր Իտալիայի հետ խաղում»:

Share |

Լրահոս

Loading...