Պիկֆորդը պատմել է, թե ինչպես է իր վրա անդրադարձել բարում ծեծկռտուքը

13:43 11.06.2019

«Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը պատմել է, որ ինքը փոխվել է բարում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո.

«Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ ես սովորական տղա եմ: Բայց երբեմն պետք է հասկանալ, որ ես պարզապես տղա չեմ, այլ` Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ: Ցանկանում եմ սովորական մարդ լինել, բայց պետք է որոշակի բաներ գիտակցել, դասեր քաղել:

Սովորել, թե ինչպես դառնալ տղամարդ և հասունանալ: Այդ միջադեպից հետո ես սկսեցի ավելի շատ նվիրվել և շատ խաղեր սկսեցի անցկացնել առանց բաց թողած գոլերի: Դա ապացուցում է իմ բնավորությունը:Հիմա ես փոքրիկ երեխա ունեմ և իմ կյանքը փոխվել է:

Ես բոլորովին այլ կենսակերպ եմ վարում, և դա հիանալի է»,- Պիկֆորդի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Նշենք` միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սկզբին Սանդերլենդ քաղաքում: Դարպասապահը լեզվակռիվ է ունեցել բարի մեկ այլ հաճախորդի հետ, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Share |

Լրահոս

Loading...