Պայքարելն ավելի է դժվարացել. Ֆերնանդո Ռիկսենը բոլորին հրավիրել է իր վերջին երեկոյին

11:51 11.06.2019

Հոլանդիայի հավաքականի, «Զենիթի» և «Ռեյնջերսի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենը տեսաուղերձ է հղել, որում բոլորին հանդիպման է հրավիրել:

42-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականից պայքարում է ամիոթրոֆիկ կողային սկլերոզով և գտնվում է Շոտլանդիայի հիվանդանոցներից մեկում:

«Ողջույն: Հունիսի 28-ին ես առանձնահատուկ երեկո եմ ունենալու: Պայքարելն ավել ու ավելի է դժվարացնել, այդ իսկ պատճառով դա իմ վերջին երեկոն կլինի:

Եկեք և այն հիշարժան դարձրեք: Հուսով եմ` շուտով կտեսնվենք: Ֆերնանդո»,- ասել է Ռիկսենը` խոսքը գեներացնող սարքի միջոցով:

«Ֆերնանդո Ռիկսենի հետ երեկոն» տեղի կունենա GoGlasgow Urban Hotel-ում, մուտքավճառրը 70 ֆունտ կարժենա: Հավաքված միջոցները կուղղվեն Ռիկսենի և The Motor Neurone Disease Association-ի ֆոնդին, որոնք փորձում են բուժում գտնել ամիոթրոֆիկ կողային սկլերոզին: 

Ռիկսենը 2006-ից 2009 թվականներին հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»: Թիմի հետ նա 4 տիտղոս է նվաճել` դառնալով Ռուսաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող:

Հոլանդացին հայտնի է նաև շոտլանդական «Ռեյնջերսում» իր ելույթներով (2000-2006):

Share |

Լրահոս

Loading...