Չելսիի բաժնետերը Instagram-ում շնորհակալություն է հայտնել Սարիին

13:31 11.06.2019

«Չելսիի» բաժնետեր Հասան Նագուրը Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Սաուդյան Արաբիան ներկայացնող բիզնեսմենը Storys բաժնում հրապարակել է մասնագետի լուսանկարն ու այն ուղեկցել «Շնորհակալություն, Սարի» գրությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սարին ամռանը կհեռանա «Չելսիից» և կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»: Իտալացի մասնագետն անցած տարվա ամռանն է գլխավորել լոնդոնյան ակումբը` փոխարինելով իր հայրենակից Անտոնիո Կոնտեին:

Թիմի հետ նա մրցաշրջանն ավարտել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում, հասել է մինչև լիգայի Գավաթի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»,ինչպես նաև նվաճել է Եվրոպա լիգայի Գավաթը` եզրափակչում 4:1 հաշվով հաղթելով «Արսենալին»:

Share |

Լրահոս

Loading...