Հավաքականի ամենաարագ գոլը 6 տարեկան է. հունիսի 11-ը հայկական ֆուտբոլում

17:30 11.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի պատմության ամենաարագ գոլը 6 տարեկան է:

2013 թվականի հունիսի 11-ին, մեկնարկային սուլիչից 25 վայրկյան անց Յուրա Մովսիսյանը հարազատ Կոպենհագենում գնդակն ուղարկեց Դանիայի ընտրանու դարպասը և սկիզբ դրեց մեր ընտրանու լավագույն հաղթանակներից մեկին:

ԱԱ-2014-ի ընտրական փուլին մասնակցող մեր հավաքականը հունիսի 6-ին Երևանում Մալթայից կրած անփառունակ պարտությունից հետո հյուրընկալվելիս 4-0 հաշվով անսպասելի, ջախջախիչ հաղթանակ տարավ դանիացիների նկատմամբ: Այդ հաղթանակը հետո Դանիայի հավաքականին զրկեց Բրազիլիա մեկնելու շանսից:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան վերհիշել է այդ խաղն ու ներկայացրել գոլերի դրվագները:

Հիշեցնենք, որ այս օրը նույնպես խաղային է մեր ընտրանու համար. Եվրո-2020-ի խմբային փուլում մերոնք այսօր հյուրընկալվելիս մրցելու են Հունաստանի հավաքականի հետ:

Share |

Լրահոս

Loading...