Աթլետիկոն որոշել է, թե ով է փոխարինելու Գրիզմանին

19:08 11.06.2019

Մադրիդի «Աթլետիկոն» Անտուան Գրիզմանին փոխարինող է գտել։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Cadena Cope-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի հարձակվողի փոխարեն ցանկանում է գնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին։ Վերջինիս պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է հաջորդ ամառ։ Բացառված չէ, որ 32-ամյա ուրուգվայցին կհեռանա փարիզյան ակումբից ամառային տրասֆերային պատուհանի ընթացքում։ 

Կավանին «Պարի Սեն Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում Լիգա 1-ի հաղթողների կազմում «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը պաշտոնապես հեռացել է «Աթլետիկոյից»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։ 

Share |

Լրահոս

Loading...