Բունդեսլիգայի ֆուտբոլիստների 89 %-ն ԱՊԼ-ն համարում է աշխարհի ուժեղագույն լիգան

17:10 11.06.2019

Գերմանական Kicker պարբերականը ամենամյա հարցում է անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում: 250 ֆուտբոլիստների հարցրել են, թե ով է աշխարհի լավագույն մարզիչը և որն է ուժեղագույն առաջնությունը:

Հարցման արդյունքներով՝ ֆուտբոլիստների 88,8 %-ը ուժեղագույն լիգա է համարում ԱՊԼ-ն: Երկրորդ տեղը կիսում են Լա լիգան և Բունդեսլիգան:

Լավագույն մարզիչ անվանակարգում ձայների ճնշող մեծամասնությամբ (66%) ընտրվել է գերմանացի Յուրգեն Կլոպը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան (18,4%):

Բացի այդ, ընտրվել է նաև Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը: Քվեարկողների 20,8 % իրենց ձայները տվել են Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը (20%):

Share |

Լրահոս

Loading...