Էրիկսենը փոխել է իր որոշումը կապված ապագայի հետ

18:11 11.06.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը փոխել է որոշումը կապված իր ապագայի հետ։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, դանիացի կիսապաշտպանը, կարծես թե, մտադիր է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ այն բանից հետո, երբ «Ռեալում» որոշում են կայացրել գնել ոչ թե Էրիկսենին այլ Պոլ Պոգբային։ 

Հաղորդվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի 4 տարով։ Էրիկսենը տարեկան 6 միլիոն եվրո կվաստակի։ Նրանից շատ թիմում միայն Հարի Քեյնը կվաստակի այդ պարագայում։ 

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը Պոգբա-Էրիկսեն զույգից գնել ֆրանսիացի կիսապաշտպանին։ 

Ավելի վաղ Քրիստիան Էրիկսենը ակնարկել էր, որ դեմ չի լինի «Տոտենհեմից» հեռանալուն։ 

Share |

Լրահոս

Loading...