NBA. Դյուրանտը լուրջ վնասվածք է ստացել

17:49 11.06.2019

Բասկետբոլի Ազգային ասոցիացիայի չեմպիոն «Գոլդեն Սթեյթի» ղեկավարությունը կարծում է, որ թիմի հարձակվող Կևին Դյուրանտը աքիլեսյան գարշապարի պատռվածք է ստացել: Այս մասին հաղորդում է ESPN-ն՝ հղում կատարելով «Գոլդեն Սթեյթում» իր սեփական աղբյուրներին:

Ակումբի նախագահ Բոբ Մայերսը ավելի վաղ հայտարարել է, որ Դյուրանտի մոտ աքիլեսյան գարշապարի վնասվածք կա, որը մարզիկը ստացել էր դեռևս «Հյուսթոնի» հետ փլեյ-օֆֆի խաղում: Վնասվածքի պատճառով Դյուրանտը բաց էր թողել «Տորոնտոյի» հետ վերջին խաղերը:

Այսօր նա մասնակցել է եզրափակիչ շարքի 5-րդ խաղին, ինչի հետևանքով խորացրել է վնասվածքը:

6-րդ խաղին նրա մասնակցությունն այս պահին հարցականի տակ է: 

 

Share |

Լրահոս

Loading...