Forbes. Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է․ երկրորդը Ռոնալդուն է, երրորդը՝ Նեյմարը

20:01 11.06.2019

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։

Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում 31-ամյա ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 127 միլիոն դոլլար։ 

Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (109 միլիոն դոլլար)։ Եռյակը եզրափակում է Նեյմարը։ ՊՍԺ-ի հարձակվողի տարեկան եկամուտը կազմում է 105 միլիոն դոլլար։ 

1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) - 127 միլիոն դոլլար

2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», ֆուտբոլ) - 109 միլիոն

3․ Նեյմար («Պարի Սեն Ժերմեն», ֆուտբոլ) - 105 միլիոն

4․ Սաուլ Ալվարես (բռնցքամարտ) - 94 միլիոն

5․ Ռոջեր Ֆեդերեր (թենիս) - 93,4 միլիոն

6․ Ռասսել Ուիլսոն («Սիեթլ», ամերիկյան ֆուտբոլ) - 89,5 միլիոն

7․ Աարոն Ռոջերս («Գրին-Բեյ», ամերիկյան ֆուտբոլ) - 89,3 միլիոն

8․ Լեբրոն Ջեյմս («Լեյքերս», բասկետբոլ) - 89 միլիոն

9․ Ստեֆեն Կարրի («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) - 79,8 միլիոն

10․ Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) - 65,4 միլիոն

 

Share |

Լրահոս

Loading...