Վինիսիուս. Խաղալ Մեսսիի՞, թե՞ Ռոնալդուի հետ. կընտրեի Բենզեմային

10:17 11.06.2019

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է լրագրողների հարցերին:

18-ամյա ֆուտբոլիստին հարցրել են, թե ում հետ կցանկանար խաղալ մի ակումբում՝ Մեսսիի՞, թե՞ Ռոնալդուի:

«Դժվար է ընտրել մեկին, քանի որ երկուսից ոչ մեկի հետ նախկինում չեմ խաղացել: Ես կընտրեի Բենզեմային, նա ինձ միշտ օգնում է խաղադաշտում», - նշել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 5 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...