Յուվենտուսը ցանկանում է Ռեալի միանգամից 4 ֆուտբոլիստի գնել

09:16 11.06.2019

Իտալական «Յուվենտուսը» տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» միանգամից 4 ֆուտբոլիստի:

Խոսքը պաշտպան Մարսելոյի, կիսապաշտպաններ Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Դանի Սեբալյոսի մասին է:

Նախկինում հաղորդվում էր, որ մադրիդցինեը պատրաստ են հրաժեշտ տալ Խամեսին և Սեբալյոսին, իսկ Մարսելոյին թույլ են տվել ինքնուրույն կողմնորոշվել ապագայի հարցում:

Share |

Լրահոս

Loading...