Յուվենտուսը հետաքրքրված է Բարսելոնայի պաշտպանով

16:49 11.06.2019

Կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Լա լիգայի շրջանակներում պորտուգալացին մասնակցել է  26 հանդիպման և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...