Մոդրիչ․ Ես բավականաչափ ուժ ունեմ Ռեալում մրցելույթներս բարձր մակարդակով շարունակելու համար

22:21 11.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմում իր դերի և գալիք մրցաշրջանի սպասելիքների մասին։ 

«Հիմա ես թիմի ամենատարեց ֆուտբոլիստներից մեկն եմ, ինչը հավելյալ պատասխանատվություն է, բայց ինձ դա դուր է գալիս։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանը «Ռեալը» լավ է անցկացնելու։ Մեր երկրպագուները արժանի են բազում տիտղոսների մյուս մրցաշրջանում։

Նախորդ տարին լավ չդասավորվեց մեզ համար։ Վստահ եմ, որ նոր խաղացողներ կգան․ դա այն է, ինչ մենք ուզում ենք։ Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին։

Կարծում եմ՝ նոր մրցաշրջանում մենք կտեսնենք «Ռեալի» թարմացված տարբերակը։ Մենք կպայքարենք բոլոր տիտղոսների համար։ Ես բավականաչափ ուժ ունեմ «Ռեալում» մրցելույթներս բարձր մակարդակի վրա շարունակելու համար։ Հիմա այն պահն է, երբ պետք հաճույք ստանաս քո խաղից»,-33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։ 

Տեղեկացնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է վստահել Լուկա Մոդրիչին։ 

Share |

Լրահոս

Loading...