Ֆեներբախչեն ցանկանում է գնել Ռեալի հարձակվողի տրանսֆերը

19:32 11.06.2019

«Ֆեներբախչեն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի ծառայություններով։ 

Ինչպես տեղեկացնում է fanatik.com.tr-ն, թուրքական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «արքայական» ակումբի 25-ամյա հարձակվողին։ Վերջինիս հեռանալուն դեմ չէ նաև թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Մարիանոն չի մտնում ֆրանսիացու ծրագրերի մեջ։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ձեռք է բերել Լուկա Յովիչին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։ Նրա ժամանումը կարող է հավելյալ խթան հանդիսանալ Մարիանոյի հեռանալու համար։ 

Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Ռեալի» մյուս նորեկը՝ Էդեն Ազարը, 7 համարի մարզաշապիկն է վերցնելու, որով հիմա հանդես է գալիս Մարիանոն։ 

Share |

Լրահոս

Loading...